Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Նրա անմահության ուղին սկսվեց 2020 -ի նոյեմբերի 1-ին՝ իրենից հետո թողնելով հավերժ սպասում և կարոտ

Նրա անմահության ուղին սկսվեց 2020 -ի նոյեմբերի 1-ին՝ իրենից հետո թողնելով հավերժ սպասում և կարոտ
21.03.2023 | 14:13

Այսօր Արցախյան երրորդ պատերազմում անմահացած հերոս ԿՈԼՅԱ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԻ մայրիկի՝ Նելլի Նիկողոսյանի ծննդյան տարեդարձն է:

2001 թվականի ապրիլի 4-ին քեռուս ընտանիքում ծնվեց երկար սպասված զավակը՝ երեք քույրերի միակ եղբայրը:
Կոլյան զվարթ բնավորությամբ, բոլորին միշտ օգնելու պատրաստ, ընկերասեր երեխա էր: Հետո էլ այդպիսին լինելու էր բանակում՝ ծառայակից ընկերներին իր շուրջը համախմբող, ամուր ընկերություն ստեղծող զինվոր:
Ծառայում էր Արցախում՝ Մարտունի 3-ում:
Պատերազմը սկսվելուն պես նա իր ընկերների հետ ամենաթեժ մարտական հենակետերում էր:
33 օր շարունակ իր ընկերների հետ քաջաբար դիմադրեց ոսոխին:
Բանակ զորակոչվելու ժամանակ քեռուս կինը որդուն ասում էր.
-Գնա , տղես: Գիտե՞ս ` ինչքան ենք սպասել այս օրվան, որ մեծանաս։ Գնա՛, ծառայի՛ր, որ ավելի ուժեղացած վերադառնաս։
Բանակը իսկական տղերքի համար է։
...Պատերազմի օրերին, երբ եղբայրս զանգհարում էր, ծնողների լարված հոգեվիճակը զգալով, վճռականությամբ լի ասում էր.
-Մամ ջան, տղեն պիտի ծառայի: Դու՞ չէիր ասում, որ բանակը իսկական տղերքի տեղն է: Եթե չկռվենք, թշնամու պատասխանն ո՞վ պիտի տա։ Հենց զորացրվեմ, բոլորով գալու ենք , այստեղ ման գանք, որ ցույց տամ, թե ինչ հողեր ենք պահել:
...Կոլյա Նիկողոսյանը պատերազմից վերադարձավ հերոսացած:
Նրա անմահության ուղին սկսվեց 2020 -ի նոյեմբերի 1-ին՝ իրենից հետո թողնելով հավերժ սպասում և կարոտ:
Խոնարհվում ենք քո առաջ, հերոսամայր, մեր սիրելի քեռակին: Գիտենք, որ հազարավոր բառերը չեն կարող լրացնել այն մեկ ու միակ տեղը, որը եղբորս էր պատկանում, որովհետև այդ տեղը թափուր գահ է բոլորիս սրտում։
ՈՒզում ենք, որ լինես ամուր, որովհետև քեզ այդպիսին կուզենար տեսնել մեր լուսավոր եղբայրը:
Եղիր ուժեղ, քեզ հետ միասին շարունակենք ապրեցնել մեր հերոս եղբորը, ով այլևս մեր բոլոր հերոսների նման անմահների գնդի մարտիկ է, և նրանք պատկանում են ազգին ու գալիք սերունդներին:

Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3758

Մեկնաբանություններ